211652_close_icon
views-count1460 դիտում article-date 21:20 07-09-2020

Արցախի Ազգային ժողովի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում շրջանառվող օրենքների նախագծերի պատրաստվածությունը՝ աշնանային նստաշրջանի առաջին նիստում քննարկելու նպատակով: Մշտական հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությայն ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն կատարած իր այցին: Վերջինս խոսել է տեղի ունեցած հանդիպումների և երկուստեք ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ևս հանդես է եկել Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրերին խորհրդարանական գործունեության մասին ամփոփ տեղեկատվությամբ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ԱՀ խմբակցությունների միջև հանդիպումներին և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝«Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկմանը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին հանձնարարական է տվել՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգի ձևավորման համար հանդես գալ առաջարկություններով: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր