211652_close_icon
views-count3184 դիտում article-date 18:13 07-09-2020

Գրինվուդը և Ֆոդենը Անգլիայի հավաքականի հյուրանոց աղջիկներ բերելու համար հեռացվել են թիմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կպատժվեն կարանտինը խախտելու համար՝ Ազգերի լիգայում Իսլանդիայի հետ խաղից (1:0) հետո: 18-ամյա հարձակվողն ու 20-ամյա կիսապաշտպանը, որոնք իրենց նորամուտն էին նշում հավաքականի կազմում, Իսլանդիայում հյուրանոց էին բերել աղջիկների: Դրանով նրանք խախտել են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նախատեսված խիստ սահմանափակումները: Ընդ որում, ֆուտբոլիստներին այցելած աղջիկները տեսանկարահանումներ են արել հյուրանոցի համարում և այն հրապարակել: Աղջիկները պատմել են, որ տղաների հետ շփվել են մի քանի օր: Այս առթիվ Գրինվունդն ու Ֆոդենը հեռացվել են հավաքականից և չեն մեկնի Դանիա՝ այդ երկրի հավաքականի հետ հանդիպմանը: Նշենք, որ Ֆոնդենը երկամյա զավակ ունի, Գրինվուդը մայիսին է բաժանվել իր ընկերուհուց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր