211652_close_icon
views-count2357 դիտում article-date 16:53 07-09-2020

Բելառուսում անհայտ անձինք առևանգել են ընդդիմության առաջնորդներից մեկին

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային անհայտ անձինք սեպտեմբերի 7-ի առավոտյան Ազգային գեղարվեստական թանգարանի մոտից նստեցրել են «Կապ» գրությամբ միկրոավտոբուսն և տարել անհայտ ուղղությամբ: Ինչպես նշում է [url=https://news.tut.by/economics/699502.html#ua:main_news~1]tut.by[/url]-ն, այս մասին պատմել է ականատեսը: Վերջինիս խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:05-ի սահմաններում՝ Ազգային թանգարանի մոտակայքում: Ականատեսն Անկախության պողոտայից գնում էր թանգարանի ուղղությամբ, երբ լսել է բարձրակրունկ կոշիկների ձայն, շրջվել և տեսել է Կոլեսնիկովային: «Ես մինչ այդ էլ էի նրան տեսել, այդ իսկ պատճառով ճանաչեցի: Մի պահ ցանկանում էի մոտենալ, խոսել, շնորհակալություն հայտնել, հետո մտափոխվեցի` մտածելով, որ մարդն առանց այն էլ հոգնում է: Ես մի փոքր առաջ գնացի, հետո մտածեցի՝ շրջվեմ ու Մաշային սրտիկ ցույց տամ: Թանգարանից ոչ հեռու մուգ միկրոավտոբուս տեսա, որի վրա գրված էր «Կապ» դրա հետևում ևս մեկ մեքենա կար: Ես առաջ անցա և ասֆալտին ընկնող հեռախոսի ձայն լսեցի, հետո ոտնաձայներ, շրջվեցի ու տեսա, որ քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ Մարիային հրում են դեպի միկրոավտոբուս, նրա հեռախոսն ընկնում է, այդ մարդկանցից մեկը հեռախոսը վերցնում է, մտնում է միկրոավտոբուս և նրանք հեռանում են»,-պատմել է ականատեսը: Վերջինս չի կարողացել տեղի ունեցածը նկարել հեռախոսով, քանի որ շատ մոտ է եղել դեպքի վայրին և վախեցել է, որ իրեն էլ կտանեն: Այժմ Կոլեսնիկովայի հեռախոսը հասանելի է, բայց նա չի պատասխանում զանգերին: Համակարգող խորհրդի մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովը 10:13-ին տեղեկացրել է կայքին, որ Մարիան քաղաքի կենտրոնում միայնակ է եղել: Մարիայի անհետացման մասին Ռոդնենկովն իմացել է կայքից և փորձել է պարզել նրա գտնվելու վայրը: Ժամը 11-ից Ռոդնենկովի հեռախոսային համարը անհասանելի է դարձել: «Թե որտեղ են Մարիան ու Անտոնը, չգիտեմ, չեմ կարողանում կապվել նրանց հետ:Կապ չկա նաև համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Բոգրեցովի և խորհրդի գործադիր քարտուղար Իվան Կրավցովի հետ»,-տեղեկացրել է խորհրդի անդամ Մաքսիմ Զնակը: Բոգրեցովն ավելի ուշ կապի է դուրս եկել, նրա հետ ամեն ինչ լավ է: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են օգոստոսի 9-ից։ Ընդդիմությունը նոր-արտահերթ ընտրություններ է պահանջում։

Նմանատիպ նյութեր