211652_close_icon
views-count1834 դիտում article-date 16:26 07-09-2020

Մերկելը չի բացառում, որ Նավալնիի դեպքը կանդրադառնա «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումն անդրադառնա Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆան Զեյբերտը: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30825184.html]«Ազատությունը»[/url]։ Գերմանացի պաշտոնյայի խոսքով` առայժմ վաղ է խոսել Նավալնիի գործով պայմանավորված ռուս-գերմանական հարաբերությունների հնարավոր հետևանքների մասին, Բեռլինում դեռևս սպասում են ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածի կապակցությամբ Մոսկվայի պատասխանին: Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։ Գերմանիայի առաջնորդը Մոսկվային կոչ է արել հետաքննել տեղի ունեցածը: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, շարունակաբար պնդում են, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։ «Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, ներկայում շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։ Անցած օրերին մի շարք գերմանացի քաղաքական և հանրային գործիչներ իշխանություններին հորդորել են հրաժարվել այդ նախագծից, եթե ռուս իրավապահները չհետաքննեն Նավալնիի թունավորումը:

Նմանատիպ նյութեր