211652_close_icon
views-count1760 դիտում article-date 15:09 07-09-2020

Մոսկվայում այս շաբաթ կմեկնարկեն կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ քաղաքում այս շաբաթ կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն, Sputnik V պատվաստանյութի հետազոտությունների անցկացման ենթակառուցվածքը պատրաստ է, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/07/vakcinaciya-dobrovolcev-ot-covid-19-nachinaetsya-v-moskve?fbclid=IwAR0tCXPFIOVzafi3u6kRPsago-kU-zE6zTxtgxrAzdCijaiTCTULP33cCiU]eadaily.com[/url] կայքը։ Սոբյանինը հայտարարել է, որ արդեն 5 000 մարդ գրանցվել է պատվաստման համար։ Փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ մոսկովյան երեք պոլիկլինիկա արդեն ստացել է պատվաստանյութերի առաջին խմբաքանակը։ Նշվում է, որ գրանցումից հետո անցկացվող հետազոտությունների ընթացքում 40 000 մարդ կպատվաստվի, որից 10 000-ը պլացեբո կստանա։ Նախատեսվում է, որ փորձարկումները մոտ 6 ամիս կտևեն, որից հետո պատվաստանյութը հասանելի կլինի ՌԴ բոլոր քաղաքացիների համար։ Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով 14 մարդ է մահացել։ Մայրաքաղաքում համավարակի սկիզբից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4905-ի։

Նմանատիպ նյութեր