211652_close_icon
views-count1438 դիտում article-date 09:13 07-09-2020

Բիրմինգհեմում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է պատահական անցորդների վրա. կա 1 զոհ, 7 վիրավոր

Ոստիկանները ձերբակալել են Բիրմինգհեմի կենտրոնում 2 ժամ շարունակ դանակով հարձակումներ իրականացնող տղամարդուն, որը սպանել է մեկ մարդու և վիրավորել ևս 7-ին: [url=https://www.bbc.com/news/uk-england-birmingham-54045143]BBC News[/url]-ի տեղեկացմամբ՝ առաջին հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 00:30-ին, որից հետո հանցագործը տեղաշարժվել է քաղաքով մեկ՝ ընթանալով դեպի հարավ և պատահական մարդկանց հարձակման զոհ դարձնելով: Ոստիկանության տվյալներով՝ հարձակումներն առնչություն չունեն ահաբեկչական կամ որևէ խմբավորման գործունեության հետ: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, մյուս հինգի կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր