2354 դիտում
20:37 06-09-2020
Լիլիթ Բլեյան. Այս ուղղաձիգ, նախարարակենտրոն կառավարման մոդելը ո՞ւմ է ձեռնտու
Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես չգիտեմ՝ ով է «սովորական ուսուցիչը»․ եթե սովորական ուսուցիչը Հայաստանում իր մտքի, երազանքի ու աշխատասիրության ուժով կարողանում է ստեղծել ու զարգացնել մեր կրթահամալիրի պես արտասովոր, ծաղկուն մի կղզիախումբ՝ դուրս պրծնելով բանգլադեշյան քարուքանդ իրականությունից ու ստեղծելով իր սեփական վառ իրականությունը, ապա դա սովորական ուսուցիչ չէ, սովորական հրաշագործ է։
Բայց դա մի կողմ։ Լրագրող գործընկերներիս, որպես նախկին լրագրող, կառաջարկեի դուրս գալ անհատական գնահատականների տիրույթից ու փորձել մի պահ հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։ ՀՀ տարածքի ամենաակտիվ, ինքն իրեն լավագույնս դրսևորած, մեծ կրթական համայնք համախմբող, երեք տասնամյակի փորձ ու ավանդույթներ ունեցող կրթական կազմակերպությանը փորձում են թույլ չտալ՝ շարժվել օրենքով իրեն տրված ճանապարհով, օգտվել սեփական կազմակերպական ձևը որոշելու իր իրավունքից։
2001-ին ընդունված՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքը գուցե 19 տարի առաջ ուներ կիրառական (իսկ իրականում՝ անցումային) նշանակություն, բայց կառչած մնալ այդ համակարգին 2020 թվականի՞ն՝ առանց հաշվի առնելու երկրի ու աշխարհի դինամիկ զարգացումը, կրթական և մշակութային կառույցների ներքին առողջացման, ներքին ժողովրդավարացման, ազատականացման կարևորագույն խնդիրները, որոնց լուծումն է միայն ճանապարհ բացում դեպի ստեղծագործական առաջընթաց։
Ճակատագրո՞վ է մեզ տրվել այս օրենքը, թե՞ ընդունվել է, որպեսզի ենթարկվի ժամանակի ու զարգացման պահանջներին, ինչպես ցանկացած այլ օրենք՝ կենդանի մարդկանց առնչվող։
Այս ուղղաձիգ, նախարարակենտրոն կառավարման մոդելը ո՞ւմ է ձեռնտու, ինչո՞ւ չենք կարողանում ավելի լայն նայել հարցին։ Եթե ԿԳՄՍՆ-ն վախենում է կազմակերպական և որոշումների կայացման լրացուցիչ ազատություն տալ կրթամշակութային կառույցներին, ապա գուցե սկսենք հարցնել՝ իսկ որտե՞ղ են այդ վախի արմատները, և ինչո՞ւ պետք է մենք գերի դառնանք ուրիշների վախերին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2399 դիտում
23:39 10-01-2021
Լիլիթ Բլեյան. Էս թատրոնին պիտի վերջ տրվի
1622 դիտում
17:46 07-06-2019
«Բլեյան, հեռացիր, մեր դպրոցը մոռացիր». բողոքի ցույց ընդդեմ Բլեյանի կրթական ծրագրի. Aravot.am
Այս բաժնից
346 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր