211652_close_icon
views-count1584 դիտում article-date 17:35 06-09-2020

Գագիկ Համբարյան. 2018 թ-ի մայիսից մինչ օրս դիվանագիտական անձնագիր է տրամադրվել 783 անձի

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ Չալոն ու Աբաջյանի կեղծ պապը դիվանագիտական անձնագիր ունե՞ն Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի վարչակազմը շոու էր կազմակերպել ԱԳՆ-ի կողմից տրամադրվող դիվանագիտական անձնագրերի շուրջ, թե ում ասես նախկինները դիվանագիտական անձնագրեր են տրամադրել և, ինչպես պարզվում է, 2018 թ-ի մայիսից մինչ օրս դիվանագիտական անձնագրից զրկվել է 425 անձ: Սակայն խնդիրն այն է, որ նույն այդ ընթացքում դիվանագիտական անձնագիր է տրամադրվել 783 անձի: Հետաքրքիր է, ովքե՞ր են սրանք: Ստացվում է, որ պոպուլիստական և դեմագոգիկ հայտարարությունների ներքո հասարակությանը համոզելով, որ նախկիններն ում ասես դիվանագիտական անձնագիր են տրամադրել, Նիկոլն ու իր թայֆեն ավելի շատ քանակությամբ դիվանագիտական անձնագրեր են բաժանել իրենց յուրայիններին: Չնայած, զարմանալ պետք չէ: Չտես գյորմամիշներից այլ բան սպասել պետք չէր: Այնպիսի տպավորություն է` ով մի փոքր լումա է ունեցել քայլիստ-պատուհասների իշխանության գալուն` դիվանագիտական անձնագիր է ստացել: Իսկ տեսնես Չալոն և Աբաջյանի կեղծ-պապը դիվանագիտական անձնագրեր ունե՞ն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր