211652_close_icon
views-count1507 դիտում article-date 16:22 06-09-2020

Ռազմաուսումնական հաստատություններում հանդիսավորությամբ մեկնարկել է նոր ուսումնական տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր հաջողությունների ու ձեռքբերումների հասնելու ռեստարտը տրված է: Ռազմաուսումնական հաստատություններում հանդիսավորությամբ մեկնարկել է նոր ուսումնական տարին: Միջազգային բանակային խաղեր-Մոսկվա. Հայկական թիմերը բոլոր մրցափուլերում ակտիվ մասնակցությամբ ու բարձր ցուցանիշներով եզրափակել են ելույթները: «Խաղաղության մարտիկ» - Հայաստան. Բանակային օլիմպիական խաղերի հայաստանյան մրցումները նույնպես հատել են եզրագիծը: Հաղթողը՝ Ռուսաստանն է, արծաթե մեդալակիրը՝ Հայաստանը: Պատմություն երեք զինվոր եղբայրների մասին: Ավետիսյանների ընտանիքում հայրենասիրության բանաձևն ու հպարտության բերկրանքը միահյուսվում են մեկ գաղափարի շուրջ՝ հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է: Եվ մարտական հերթափոխի անփոփոխ օրակարգը: Հարավային սահմանում հարաբերական անդորրը ուղիղ համեմատական է դիրքապահների աննահանջ մարտական տրամադրությանն ու զգոն ծառայությանը, իսկ այդ ընթացքում թիկունքում շարունակվում են ամենօրյա ուսումնական մարզումները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր