211652_close_icon
views-count1380 դիտում article-date 12:59 06-09-2020

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 8 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270- ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40 մեկուսացված է 65 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 329 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11 990 փորձանմուշի հետազոտություն։

Նմանատիպ նյութեր