211652_close_icon
views-count1896 դիտում article-date 21:02 05-09-2020

Ինքնասպանության փորձ` Հաղթանակի կամրջից

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Պարզվել է, որ քաղաքացին չի նետվել կամրջից․ վերջինս ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը։

Նմանատիպ նյութեր