211652_close_icon
views-count4585 դիտում article-date 20:03 05-09-2020

Խոակին Կապառոս. Ուզում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին նման խաղի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգերի լիգայի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/05/1163912/]խաղից[/url] (2:1) հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, հայտնում է [url=https://armsport.am/2020/09/05/%d5%ad%d5%a1%d5%b2%d5%ab-%d5%a5%d5%ac%d6%84%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7%d6%80-%d5%ac%d6%80%d5%ab%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bc/]Armsport.am[/url]-ը: «Նախ ուզում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին նման խաղի համար: Հեշտ չէ խաղասկզբում գոլ բաց թողնել 11 մետրանոցից: Կար խախտում, թե ոչ՝ դա դուք ավելի լավ կիմանաք, սակայն իմ թիմը չհուսահատվեց: Փաստորեն երկու ստանդարտից մենք գոլ բաց թողեցինք, բայց թիմը չհանձնվեց և մինչև վերջ պայքարեց, այնպես որ ես շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին մեծ ջանքեր գործադրելու համար: Ինչ վերաբերում է 11 մետրանոցներին, ես խուսափում եմ ընդհանրապես գնահատական տալ մրցավարների աշխատանքին: Ընդմիջմանն ասացի, որ շարունակեն խաղալ ու ջանքեր գործադրել: Մենք գոլային պահեր ունեցանք, բայց չստացվեց: Եթե շուտ կարողանայինք գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ: Ամեն դեպքում ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերում է մրցաշարում մեր թիմի շանսերին, ամեն ինչ նոր է սկսվում և կարծում եմ մենք կկարողանանք հաջող հանդես գալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր