211652_close_icon
views-count2349 դիտում article-date 18:48 05-09-2020

Հայկ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրումների մասին որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով նա ոսկե մեդալով է պարգևատրել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին։ «Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- ասված է որոշումներից մեկի մեջ։ Մյուս որոշմամբ քաղաքապետը Երևանի քաղաքապետի շնորհակալագրով է պարգևատրել Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին։ «Երևան քաղաքի ձևավորման և բարեկարգման ոլորտում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար՝ Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա: Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»,- ասված է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր