211652_close_icon
views-count61703 դիտում article-date 16:43 05-09-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 5 հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21։58-ին Արտակարգ իրավիճակների նախարարությանան Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 4 թաղամասի թիվ 46 բնակելի շենքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 4 թաղամասի թիվ 46 շենքի 3-րդ հարկի բնակարանում: Ամբողջությամբ այրվել է խոհանոցը (մոտ 9 քմ)՝ գույքով և երկու գազի բալոն՝ 3 և 5-ական կգ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի ծառայողները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։34-ին, մարվել՝ ժամը 22։49-ին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակարանում, բարեբախտաբար ոչ ոք չի եղել հրդեհի ժամանակ, իսկ հարևաններից մեկի, ով երիտասարդ աղջիկ է, ինքնազգացողությունը վատացել է, որին, մինչ շտապօգնության ժամանելը, թե՛ հոգեբանական, ու թե՛ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փրկարար-ծառայության ավագ Մհեր Սիմոնյանը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնում է նաև, որ բոլոր հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել անհատական պաշտպանիչ դիմակներով, սակայն հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ նրանց դիմակները անընդհատ կա՛մ պոկվում էին, կա՛մ թրջվում, ինչը դժվարացնում էր պայքարել հրդեհի դեմ: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր