211652_close_icon
views-count3413 դիտում article-date 16:18 05-09-2020

Ռուսաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիք չկա․ Սոբյանին

Ռուսաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիք չկա, երկրի որոշ շրջաններում դեռևս շարունակվում է առաջինը, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, որը նաև գլխավորում է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդի աշխատանքային խումբը, գրում է [url=https://tass.ru/obschestvo/9379883]tass.ru[/url]-ն։ «Այսօր խոսում են համավարակի երկրորդ ալիքի մասին, բայց իրականում սա երկրորդ ալիքը չէ, այլ առաջինը»,- ասել է Սոբյանինը «Ռոսիա-24»-ի եթերում։ Քաղաքապետի խոսքով՝ մի քանի շրջաններ, այդ թվում՝ Մոսկվան, հաղթահարել են հիվանդության պիկը։ «Համավարակը չի ավարտվել, բայց առավելագույն պիկը որոշ շրջաններում անցել է, մինչդեռ մյուս շրջանները մոտենում են պիկին, իսկ երրորդները՝ գտնվում են հենց այդ իրավիճակի էպիկենտրոնում»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը։ Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1․020․310 դեպք, որոնցից 17․759-ը՝ մահվան ելքով։

Նմանատիպ նյութեր