211652_close_icon
views-count6142 դիտում article-date 15:51 05-09-2020

«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու»․ Արթուր Վանեցյանն անդամատոմսեր է հանձնել կուսակիցներին

«Հայրենիք» կուսակցության շարքերը համալրվել են նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս են ստացել։ Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության Ֆեյսբուքի էջը: Կին կուսակցականներին անդամատոմս հանձնել է անձամբ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։ Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ «Հայրենիք»-ը յուրաքանչյուրինն է, ով միանում է քաղաքական ուժին։ «Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու, որովհետև ունենք գաղափար, որի շուրջ միավորվել ենք և կամք, որով կարող ենք ու պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստեղծելու անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք, որտեղ մարդիկ արժանապատվորեն են ապրելու»,-ասել է Վանեցյանը։ Հենց «Հայրենիք» անունն է սիրիահայ Ռազմիկ Տեր-Դավթյանին «Հայրենիք» կուսակցություն բերել։ Ասում է՝ հայրենիքի շահը «Հայրենիք» կուսակցությունում է գտել, դրա համար էլ կուսակցականի անդամատոմսը բաց ճակատով է վերցնում։ «Նախքան որոշում կայացնելը կուսակցության ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, զրուցել, ծանոթացել ծրագրերին ու գաղափարներին։ Իմ համոզմամբ՝ «Հայրենիք»-ում լրջություն ու պատասխանատվություն կա»,- ասել է Ռազմիկը, որին այսօր ոչ միայն անդամատոմսի, այլև ծննդյան 24-րդ տարեդարձի առթիվ են շնորհավորել։ Ինչպես Ռազմիկը, այնպես էլ մյուս տղամարդիկ կուսակցության անդամատոմսերը խորհրդի անդամ Արա Սահակյանից են ստացել։ Սահակյանը նշել է, որ ներկաներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել են, զրուցել, ներկայացրել կուսակցության գաղափարական հենքն ու ծրագրային ուղղությունները, հետևաբար յուրաքանչյուրի որոշումը հիմնավորված է ու գիտակցված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու»․ Արթուր Վանեցյանն անդամատոմսեր է հանձնել...

Posted by «Հայրենիք» Կուսակցություն on 2020 թ. սեպտեմբերի 5, շաբաթ

Նմանատիպ նյութեր