211652_close_icon
views-count1481 դիտում article-date 15:44 05-09-2020

Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին՝ ընդդիմադիր առաջնորդին ազատազրկելու համար

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի վերաբերյալ մեղադրական դատավճռի ընդունումը։ Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/1026819.html]«Արմենպրեսը»[/url], հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սեպտեմբերի 3-ին «Մուսավաթ» քաղաքական կուսակցության փոխնախագահ Թոֆիք Յաղուբլուն դատապարտվեց չորս տարի երեք ամիս ազատազրկման: Լուրջ հարցեր կան, թե արդյո՞ք պահպանվել են պատշաճ ընթացակարգերը նրա կալանքի և դատավարության ընթացքում: Եվրամիությունը ողջունում է վերջերս Հանրապետական այլընտրանքային կուսակցության (ReAl) գրանցումը որպես քաղաքական կուսակցություն Ադրբեջանում, սակայն պարոն Յագուբլուի դատավճիռը հարցեր է առաջացնում բոլորի համար քաղաքական ազատությունները պաշտպանելու և ընդլայնելու իշխանությունների հանձնառության հետ կապված»: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել Թ. Յաղուբլուի գործը՝ համաձայն Ադրբեջանի միջազգային ստանձնած պարտավորությունների:

Նմանատիպ նյութեր