211652_close_icon
views-count1355 դիտում article-date 11:36 05-09-2020

Արցախում կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել, դեպքերի ընդհանուրը թիվը 304 է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Վարակակիրներից 1-ը` նոր օջախ է, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մյուսը` Ստեփանակերտ քաղաքից է ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11661 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր