211652_close_icon
views-count2999 դիտում article-date 10:33 05-09-2020

Բանգլադեշի մզկիթում օդորակիչներ են պայթել. զոհվել է 11 մարդ

Առնվազն 11 մարդ է զոհվել ուրբաթ երեկոյան Բանգլադեշի մզկիթում 6 օդորակիչի պայթյունի արդյունքում և առնվազն 50 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է [url=https://bangla.bdnews24.com/bangladesh/article1798124.bdnews]Bdnews24[/url]-ը: Հաղորդվում է, որ դեպքի պահին մզկիթում հավատացյալներ կային, ովքեր աղոթում էին: Մզկիթում պայթյունի ժամանակ կոտրվել են ապակիները, առաստաղից կախված հովհարիչներն այրվել են: Նախնական վարկածի համաձայն` պայթյունի պատճառը գազի կուտակումն էր գազատարից արտահոսքից հետո։

Նմանատիպ նյութեր