211652_close_icon
views-count12972 դիտում article-date 10:19 05-09-2020

Ռուսական կործանիչները Սև ծովի երկնքում 3 ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ են «որսացել»` թույլ չտալով դրանց մոտենալ ՌԴ սահմանին

ՌԴ Հարավային ռազմական շրջանի կազմում ներառված 8 կործանիչ սեպտեմբերի 4-ին Սև ծովի օդային տարածքում «որսացել» են 3 ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ, ինչի մասին տեղեկացնում է [url=https://tass.ru/armiya-i-opk/9378259]tass.ru[/url]-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ Սև ծովի չեզոք ջրերի օդային տարածքի վերահսկման ռուսական միջոցները նախօրեին հայտնաբերել են ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող երեք В-52Н ռազմավարական ռմբակոծիչ, որոնք մոտենում էին ՌԴ սահմանին: Որպեսզի կանխվի ամերկյան օդանավերի մոտեցումը ՌԴ սահմանին, օդ է բարձրացվել 4 Սու-27 և 4 Սու-30 կործանիչ, որոնք առաքելությունը կատարելուց հետո վերադարձել են իրենց ավիաբազաները:

Նմանատիպ նյութեր