211652_close_icon
views-count1600 դիտում article-date 09:14 05-09-2020

Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը և փաստաթուղ­թը պատրաստ չեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած նախատեսվում էր Ազգային ժողովում ձևավորված ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերի քննարկման, այնուամենայնիվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դրա քննարկումը մի փոքր ձգձգվում է: Բանն այն է, որ թեև հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, ամռանն ավարտվել էին, սակայն մինչև այժմ եզրակացությունը և փաստաթուղ­թը պատրաստ չեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ տեղի չի ունեցել, որի ժամանակ էլ պետք է ամփոփումները կատարվեին: Մեր տեղեկություն­ներով` վերջնական քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց այս տարվա հունիսին, իսկ այն ստեղծվել էր դեռ 2019 թվականի մայիսին: Եվ այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը հարցաքննել է մեծ թվով նախկին և ներկա պաշտոնյաների` նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից: Հավելենք, որ վերջնական զեկույ­ցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր