211652_close_icon
views-count3408 դիտում article-date 20:53 04-09-2020

Լիոնել Մեսի. Ես մնում եմ, բայց «Բարսելոնայի» ղեկավարությունը՝ դա աղետ է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ մնում է կատալոնական ակումբում: «Ես դժբախտ էի և ցանկանում էի հեռանալ: Սակայն ինձ թույլ չտվեցին, այդ իսկ պատճառով ես մնում եմ ակումբում, որպեսզի դատական քաշքշուկներ չսկսվեն: Ակումբի ղեկավարությունը՝ Բարտոմեույի գլխավորրությամբ, դա աղետ է», ասել է Մեսին: Օգոստոսին հայտնի էր դարձել. որ Մեսին ցանկանում է լքել «Բարսան» և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը կոշտ դիրքորոշում որդեգրեց և հրաժարվեց Մեսիին 700 մլն եվրոյից պակաս գումարով բաց թողնել:

Նմանատիպ նյութեր