211652_close_icon

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին․ Ամրամ Մակինյան

views-count2905 դիտում article-date 18:35 04-09-2020
Երկու շաբաթ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն դատախազությունը հետ էր վերցնել ներկայացված միջնորդությունը։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նա նշել է, որ դրանից հետո իրավապահ մարմինները, չկատարելով որևէ քննչական գործողություն, սպասել էին, մինչ անցնի երկու շաբաթ, և նորից մուտք էին արել պարոն Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Փաստաբանը նշել է, որ սկզբում այն մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից երեկ նշանակված նիստն անհասկանալի պատճառով չկայացավ։ Իսկ այսօր՝ ժամը 17:00-ին, հայտնի է դարձել, որ նշված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ «Հարց։ Արդյո՞ք օբյեկտիվ դիտորդը տեսնում է ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որևէ ողջամիտ հիմք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ռուսական հայտնի ասացվածքն ասում է՝ "Кто ищет-тот всегда найдет": Երկու շաբաթ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան...

Опубликовано Amram Makinyan Пятница, 4 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր