211652_close_icon
views-count1701 դիտում article-date 16:15 04-09-2020

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը ժամանեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Մեր ազգային թիմը կհանգրվանի «Մարիոթ» հյուրանոցում: Այսօր՝ Երևանի ժամանակով 16։15-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 17:00-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։

Նմանատիպ նյութեր