211652_close_icon
views-count8935 դիտում article-date 15:57 04-09-2020

Քաղաքացիները, ովքեր կարանտինի շրջանում կխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը, կարող են հայտնվել ճաղերի հետեւում

Կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների խախտումը կտուգանվի 300-500 հազար դրամով կամ մինչև 1 ամիս ժամկետով ձերբակալությամբ՝ մինչև 2 տարի կամ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: Այս մասին ասվում է նախագծում, որը սեպտեմբերի 4-ին ներկայացրել է կառավարությունը ԱԺ-ում քննարկման ժամանակ: Խոսքը, մասնավորապես՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է: Այն դեպքում, եթե վերոնշյալ խախտումների պատճառով մարդու առողջությանը լուրջ վնաս է հասցվել կամ վարակվել է միանգամից մի քանի մարդ, խախտողին սպառնում է 500-700 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 1-3 ամիս ժամկետով կամ էլ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով՝ մինչև 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: Միևնույն ժամանակ՝ եթե նշված գործողությունների պատճառով պատահաբար մահ է պատճառվել մարդուն, մեղավորին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում՝ մինչև 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ:

Նմանատիպ նյութեր