211652_close_icon
views-count1267 դիտում article-date 15:57 04-09-2020

Կիոտոյի սրբավայրը վերականգնում է սինտո-բուդդիստական ​​ծեսը 550 տարվա դադարից հետո

Կիոտոյի հայտնի սրբավայրում 550-ամյա դադարից հետո, այսօր 10-րդ դարում սկիզբ առած սինտո-բուդդիստական ​​ծիսակատարություն է կազմակերպվել՝ հին ծեսերը վերակենդանացնելու միջոցառումների շրջանակներում: Հաղորդում է [url=https://english.kyodonews.net/news/2020/09/87a15ab06213-kyoto-shrine-revives-shinto-buddhist-rite-after-550-year-hiatus.html]kyodonews[/url]-ը։ 947 թվականին հիմնադրված Կիտանո Թենմանգու սրբավայրում Կիտանո Գորյոյի ծեսը չի արվել 1467 թվականից ի վեր, երբ սկսվեց 11 տարի տևած քաղաքացիական պատերազմը՝ Օնին պատերազմը: Ի սկզբանե ծեսը նախատեսված էր Կիտանո Թենմանգուում սրբացված գիտնական և քաղաքական գործչի՝ Սուգավարա նո Միչիձանեի (Sugawara no Michizane-ի (845-903)) ոգու բարկությունը մեղմելու համար, քանի որ Հին Ճապոնիայում մարդիկ հավատում էին, որ բնական աղետներն ու համաճարակներն առաջանում են ողբերգականորեն սպանված կամ մահացած հայտնի գործիչների անեծքից: [img]https://st0.shamshyan.com/editor/0204757001599219589106472.png[/img] Միչիձանեի ոգու հանգստության համար աղոթելուց բացի, հոգևորականները աղոթել են կորոնավիրուսի համաճարակի դադարեցման և բոլոր մարդկանց առողջության և անվտանգության համար:

Նմանատիպ նյութեր