211652_close_icon
views-count1267 դիտում article-date 14:34 04-09-2020

ՀՀ նախագահը մասնակցելու է գլոբալ գագաթնաժողովին. նա ելույթ կունենա

Հայաստանի նախագահի նստավայրը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին մասնակցելու է Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (#GMIS2020), որը կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ և անցկացվելու է առցանց եղանակով: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է գալու գագաթնաժողովի՝ «Հետհամավարակային աշխարհում բարգավաճման վերականգնումը» խորագրով քննարկմանը: Գագաթնաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մի շարք երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր