211652_close_icon
views-count14034 դիտում article-date 13:39 04-09-2020

Թրամփն Իրանին կոչ է արել մահապատժի չենթարկել 27-ամյա հայտնի ըմբիշին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Իրանի իշխանություններին՝ կոչ անելով իրանցի հայտնի ըմբիշին մահապատժի չենթարկել հակակառավարական ցույցերի մասնակցելու համար: Թրամփը իր կոչը հղել է Թվիթերի միջոցով: «Լսել եմ, որ Իրանը ցանկանում է մահապատժի ենթարկել ըմբշամարտի մեծագույն հայտնի աստղ, 27-ամյա Նավիդ Աֆկարիին, որի միակ գործողությունը փողոցներում հակակառավարական ցույցերն են եղել: Նրանք բողոքել են երկրում տնտեսական վիճակի վատթարացման և սղաճի դեմ: Ես շատ երախտապարտ կլինեմ Իրանին, եթե դուք խնայեք այդ երիտասարդի կյանքը և նրան մահապատժի չենթարկեք»,-գրել է Թրամփը: 27-ամյա Նավիդ Աֆկարին ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել 2018 թվականի հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր