1223 դիտում
12:51 04-09-2020
ՆԱՏՕ-ն հատուկ հանդիպում է կազմակերպում Նավալնու գործով
Ուրբաթ` սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա ՆԱՏՕ-ի չնախատեսված հանդիպումը` նվիրված Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորմանը: Ակնկալվում է, որ այս հանդիպումից հետո Դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որում նա Ռուսաստանի իշխանություններին կոչ կանի կատարել հետաքննություն անցկացնել այդ հանցագործության վերաբերյալ, փոխանցում է [url=https://www.dw.com/en/nato-meets-over-alexei-navalny-poisoning/a-54810661]DW[/url]-ն:
«Միևնույն ժամանակ, հավանականությունը, որ ՆԱՏՕ-ն կհայտարարի որոշ հեռահար միջոցառումների մասին (կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հետ), ներկայումս փոքր է, և` հատկապես այն պատճառով, որ մինչ այժմ թունավորման հավանական մեղավորներից և ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել», - նշում է dpa լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը, իսկ ավելի ուշ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեցին, որ ռուս քաղաքական գործիչը թունավորվել է «Նովիչոկ» խմբի ռազմական նյարդապարալիտիկ թույնով:
Նմանատիպ նյութեր
1778 դիտում
20:27 25-02-2016
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու վրա տորթեր են նետել. տեսանյութ
8665 դիտում
12:16 07-07-2017
Նավալնու աջակիցները պատրաստվում են զանգավածային միջոցառումներ անցկացնել հուլիսի 8-ին. «Ամերիկայի ձայն»
8794 դիտում
12:07 08-10-2017
Պուտինի ծննդյան օրը ՌԴ 26 քաղաքներում կազմակերպված Նավալնու աջակցության ակցիայի 300 մասնակից ձերբակալվել է
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
415 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել