211652_close_icon
views-count1070 դիտում article-date 12:38 04-09-2020

Սերբիայի նախագահը և Կոսովոյի վարչապետը համաձայնություններ կստորագրեն Վաշինգտոնում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը, որոնց բնույթը չի հաղորդվում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահի՝ ուրբաթ օրվա գրաֆիկում, որը սեպտեմբերի 3-ին տարածել է Սպիտակ տունը: «11:05-ին նախագահ (Թրամփը) կհետևի Սերբիայի Հանրապետության նախագահի և Կոսովոյի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ ստորագրման արարողությանը»,- նշված է փաստաթղթում: Սպիտակ տանը չեն հայտնել, թե ինչ կարգի փաստաթուղթ կստորագրեն Վուչիչը և Հոթին: Ըստ որում Սերբիայի ղեկավարը սեպտեմբերի 3-ին հույս է հայտնել սեպտեմերի 4-ի առավոտյան Կոսովոի հետ տնտեսական ոլորտում համաձայնությունների հասնելու վերաբերյալ: Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տան լրագրողների միավորման սահմանափակ անդամների ներկայությամբ այսպես կոչված Ռուզվելտի սենյակում, որը գտնվում է պետության ղեկավարի պաշտոնական նստավայրի Արևմտյան թևում: Այնուհետև Թրամփը, Վուչիչը և Հոթին կմասնակցեն եռակողմ բանակցություններին Ձվաձև առանձնասենյակում: Ավելի վաղ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի պատվիրակությունը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբիայի նախագահը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության, Բելգրադը և Պրիշտինան միացնող ենթակառուցվածքային ծրագրերի, զարգացման գործակալության միջոցով վարկերի և Բելգրադում ԱՄՆ-ի Զարգացման հիմնադրամի գրասենյակի բացման հարցերը: Քննարկվել է նաև Բալկանյան տնտեսական միությանը (այսպես կոչված փոքր Շենգենին) Պրիշտինայի անդամակցության հարցը՝ ամերիկյան երաշխիքներով

Նմանատիպ նյութեր