211652_close_icon
views-count2284 դիտում article-date 23:10 03-09-2020

Հայտնի է Մոսկվայից դեպի Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է Մոսկվայից դեպի Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա – Գյումրի -08.09. 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Գյումրի – 11.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), ինչպես նաև ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։ Տոմսի արժեքը՝ 12 հազ․ 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

Նմանատիպ նյութեր