211652_close_icon
views-count9298 դիտում article-date 20:21 03-09-2020

Էդգար Մալաքյանը կալանավորվեց 1 ամսով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Էդգար Մալաքյանը կկալանավորվի 1 ամսով։ Լուրը [url=https://armsport.am/2020/09/03/%d5%a7%d5%a4%d5%a3%d5%a1%d6%80-%d5%b4%d5%a1%d5%ac%d5%a1%d6%84%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8/]Armsport[/url]-ի հետ զրույցում հաստատել է ֆուտբոլիստների պաշտպան Գոռ Միքայելյանը։ Նրա խոսքով՝ ներկա պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ կայացնելու Գոռ Մալաքյանի վերաբերյալ որոշում։ Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք այսօր դատարանը կհրապարակի Գոռ Մալաքյանի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ եղբայրները երեկ երեկոյան ազատ են արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից։ Լրացել էր ձերբակալվելու 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ ռադիոկապով տեղեկացել են, որ «Կասկադ» համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/31/1163475/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր էին ժամանել ՃՈ ծառայողները, որտեղ 2 երիտասարդներ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել ՃՈ ծառայողների հասցեին։ Այնուհետև դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հասցեից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել 2 քաղաքացու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, պարզվել էր, որ նրանք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ ՔրՕրի 316 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Է․ և Գ․ Մալաքյանները ձերբակալվել են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր