211652_close_icon
views-count1582 դիտում article-date 20:02 03-09-2020

232 միլիոն դրամ՝ մարզիկներին սպորտային թոշակ տրամադրելու համար

Օլիմպիական խաղերին ընդառաջ, մեկ տարի Կառավարությունը սպորտային նպաստ կտրամադրի Օլիմպիական խաղերում, նաև օլիմպիական մարզաձևերում ընդգրկված և Հայաստանը ներկայացնող մարզիկներին, հավաքականների մարզիչներին և բժիշկներին։ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 232,000 միլիոն դրամ: Հայտնի է, որ նախկինում այս վարձատրությունը մարզաշխարհի ներկայացուցիչները ստանում էին այլ աղբյուրներից: Իսկ վերջին ամիսներին չեն ստացել: «Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,-ասել է Հարությունյանը: Ծրագիրը նախատեսում են կիրառել մեկ տարի: Կհաշվարկեն օգոստոսի 1-ից, կշարունակեն մինչև օլիմպիական խաղերի ավարտը:

Նմանատիպ նյութեր