211652_close_icon
views-count9322 դիտում article-date 15:07 03-09-2020

Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի, Մալդիվների և ԱՄԷ-ի հետ

Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Մալդիվների հետ: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20200903/aviasoobschenie-1576659578.html]ria.ru[/url]-ն` հղում տալով երկրի կառավարությանը: «Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ստորագրել է հրամանագիր Եգիպտոսի (Կահիրե, շաբաթական 3 չվերթ), Արաբական Միացյալ Էմիրությունների (Դուբայ, շաբաթական երկու չվերթ), Մալդիվների Հանրապետության (Վելանա օդանավակայան, շաբաթական երկու չվերթ) հետ փոխադարձ սկզբունքով ավիահաղորդակցության վերականգնման մասին»,- ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ որոշումը կայացրել է օպերատիվ շտաբը ՝ հիմնվելով նախապես հնչեցված չափանիշների (100 հազար բնակչի հաշվով վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի 40 նոր դեպք, նոր դեպքերի օրական աճի 14 օրվա ընթացքում մեկ տոկոսից ոչ ավելի ցուցանիշ և նոր կորոնավիրուսային վարակի տարածում վերջին 7 օրվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ միավոր), ինչպես նաև փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Նմանատիպ նյութեր