211652_close_icon
views-count1326 դիտում article-date 14:41 03-09-2020

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ: Տեղեկացնում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Պաշտպանն ընդգծել է, որ միշտ պատրաստակամ է համագործակցել բոլոր շահագրգիռ ուժերի, հատկապես՝ ԱԺ խմբակցությունների հետ՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է հաստատության ընթացիկ գործունեությունը և առկա հիմնախնդիրները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներին և երեխաների իրավունքներին առնչվող խնդիրներին: «Արդարություն» խմբակցության անդամներն իրենց հերթին Պաշտպանի հետ փոխգործակցության պատրաստակամություն են հայտնել: Նրանք առաջադրել են մի շարք հարցեր և առաջարկություններ, որոնք վերաբերում էին հատկապես կրթության, տեղեկություններ ստանալու, արդար դատաքննության և աշխատանքային իրավունքներին: Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխշփումները մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերհանման և լուծման նպատակով:

Նմանատիպ նյութեր