211652_close_icon
views-count2472 դիտում article-date 14:04 03-09-2020

Նոր համաձայնագիր. Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը կազատվի մաքսատուրքից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի եւ Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման կողմերի հետաքրքրվածությամբ: Սույն Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքի գանձումից: Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝ մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ղազախստանից և Ռուսաստանից Ապրանքների առաքման ծավալները, միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող Ապրանքների ցանկը: Սույն Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների մեջ զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ: Սույն Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր