211652_close_icon
views-count62032 դիտում article-date 13:24 03-09-2020

Աշակերտներին և ուսուցիչներին հատկացվելիք բժշկական դիմակի գինը հաշվարկվել է 25 դրամով

Այս մասին այսօր Կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցրերին անդրադառնալով, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել, ենթադրաբար, հրատապությամբ պայմանավորված: Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնմանը և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել: Այսպիսով` նշենք, որ նախագծով նախատեսվում էր բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին) և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը: Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և' աշակերտներին (սաներին, ուսանողներին) և անձնակազմի 100 %-ին, ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել սենքերի ախտահանիչներով: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը (2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ) և քլորի 1 կգ-ի համար 3500 ՀՀ դրամ գինը:

Նմանատիպ նյութեր