211652_close_icon
views-count1235 դիտում article-date 13:11 03-09-2020

Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը

Հայաստանում գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա change.org-ի հայկական տարբերակն է: «Հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման մասին հաղորդում: Կառավարությունը այս ամենին մեծ ուշադրությամբ հետևելու է և ականջալուր է լինելու»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նմանատիպ նյութեր