2538 դիտում
12:18 03-09-2020
Կառավարությունը 21 ամենագնաց «շտապօգնության» մեքենա նվիրաբերեց մարզային ԲԿ-ներին
Կառավարությունն այսօրվա 3-ի նիստում որոշում ընդունեց պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաև շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շտապ օգնության ծառայությունը այն օպերատիվ և մոբիլ ծառայությունն է, որի զարգացման և հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունի ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։
Նշվածի ենթատեքստում մեծապես կարևորվում է նաև շտապ օգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։ Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք են բերվող թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով։
Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Անահիտ Ավանեսյան Անահիտը նշեց, որ մասնավորապես, Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա:
Նմանատիպ նյութեր
3484 դիտում
17:11 29-07-2020
21 ամենագնաց շտապօգնության մեքենաները կբաշխվեն մարզային ծառայություններին. Փաշինյան
6526 դիտում
16:26 25-10-2018
Կառավարությունը բնակելի տարածքներ նվիրաբերեց Նոր Նորքի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին
1501 դիտում
22:45 18-11-2023
ԲՏԱ նախարարությունը 115 հազար դոլարով «Տոյոտա» ամենագնաց մեքենա է ձեռք բերել. Հետք
Այս բաժնից
658 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
787 դիտում
14:31 07-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
760 դիտում
14:24 07-01-2025
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին