211652_close_icon
views-count3680 դիտում article-date 10:03 03-09-2020

Ալեքսեյին թունավորելու որոշում կայացրել են հենց Պուտինն ուԿրեմլը. Նավալնիի խոսնակ․ «Ամերիկայի ձայն»

Գերմանիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի արյան հետազոտություններից պարզ է դարձել, որ նրան թունավորել են խորհրդային տարիներին ստեղծված ռազմական «Նովիչոկ» դասի թույնով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5568785.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Դա այն նույն թույն է, որով, ըստ բրիտանական կողմի, երկու տարի առաջ թունավորել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների, մինչդեռ, «Նավիչոկի» վերջին խմբաքանակը երկրում ոչնչացվել է: Ալեքսեյ Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցրազրույցում ասել է. «Համոզված եմ, որ դրանում ներգրավված են Ռուսաստանի իշխանությունները: Համոզված եմ, որ Պուտինի մակարդակից ցածր ոչ ոք չէր կարող նման հրաման տալ, հատկապես, որ այսօր հայտնի դարձավ, որ այն թույնը, որով թունավորվել է Ալեքսեյը, ճանաչվել է որպես «Novice» խմբի նյութ: Ակնհայտ է, որ դա միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ է: Ուստի, իհարկե, ես համոզված եմ, որ Ալեքսեյին թունավորելու որոշում կայացրել են հենց Պուտինն ու Կրեմլը»: Թունավորման նյութի բացահայտումից հոտո ևս Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել Ռուսաստանին հետաքննություն սկսել այս գործով: Կանցլեր Անգելա Մերկելը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու գերմանական կողմի հետագա քայլերը: Նավալնիի խոսնակի պնդմամբ՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են՝ ձևացնելու, թե ոչինչ չի եղել: Նրանք չեն ցանկանում հետաքննություն սկսել: Ռուսաստանի իրավապահ մարմինները երեք օր ժամանակ ունեին քրեական գործ հարուցելու համար, բայց գործը դեռ չի բացվել. «Վաղը տեղի կունենա մեր ներկայացրած հայցի դատավարությունը, որ Ռուսաստանի իշխանությունները ոչ մի հետաքննություն չեն սկսում: Ակնհայտ է, որ սա նրանց հիմնական ռազմավարությունն է: Նրանք կշարունակեն ձևացնել, թե թունավորում չկա»: Ռուս գիտնական Վիլ Միրզայանովը, ով պատասխանատու էր խորհրդային ժամանակներում ռազմական նպատակներով «Նովիչոկ» տեսակի թույնի հաստատման համար, «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում ասել է, որ ովքեր նախկինում դրանով թունավորվել էին, լիարժեք չեն վերականգնվել: Նրանք, իհարկե, առողջ են, բայց` ոչ ադեկվատ: Նավալնիի պարագայում գիտնականը համարում է, որ թունավորումից մինչև թույնի տեսակի բացահայտումը տևած երկու շաբաթը կորսված ժամանակ է նրա առողջացման համար և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. «Ոչ ոք չիգիտի, թե ինչ համ ունի այդ թույնը: Նրանք, ովքեր տեսել են համը, այլևս չկան: Այդ թույնի 10 միլիգրամը բավարար է, որպեսզի մարդը մահանա: Իսկ թեյի մեջ 10 միլիգրամ թույն ավելացվելու դեպքում, որևէ համ չի զգացվում»:

Նմանատիպ նյութեր