211652_close_icon
views-count2524 դիտում article-date 09:39 03-09-2020

Կարգելվի ինքնակամ կառույցների օրինականացումը. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության մշակած նախագծի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Ավելին, առաջիկայում կապահովվի արդեն իսկ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը: Բայց նկատենք, որ նախատեսվում են այնպիսի կարգավորումներ, որոնց ուժով օրինականացման ենթակա չեն լինի այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են այս նոր մշակված օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո: Այսինքն՝ կսահմանվի երկու ռեժիմ՝ մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար: Ըստ այդմ, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ շարունակում են կիրառվել գործող օրենքով սահմանված կարգավորումները, և վերջիններս ենթակա են օրինականացման այդ իսկ կարգավորումների շրջանակներում: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացումը, և դրանք բացառապես ենթակա են քանդման: ևս մեկ կարևոր փոփոխություն. կբարձրացվեն նաև ինքնակամ կառույցների դրույքաչափերը, որն էլ կնպաստի ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի արագացմանը: Արդյունքում, Հարկային օրենսգրքով ավելացվել են ինքնակամ շինությունների հարկի դրույքաչափերը, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարի 1-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր