211652_close_icon
views-count2469 դիտում article-date 21:42 02-09-2020

Խորխե Մեսի. Տղայիս համար բարդ կլինի մնալ «Բարսելոնայում»

Խորխե Մեսին՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրն ու ներկայացուցիչը, կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեույի հետ հանդիպումից առաջ մեկնաբանել է ստեղծված իրավիճակը: Այսօր նա Բարտոմեույի հետ պետք է քննարկի որդու՝ ակումբից հնարավոր հեռանալու հարցը: «Լեոյին բարդ կլինի մնալ: Բարդ է: Ես նրա հարցով ոչ մեկի հետ չեմ խոսել: Եվ ոչինչ չիտեմ «Մանչեսթեր Սիթիի» մասին», ասել է Խորխե Մեսին: Նշվում է, որ Լիոնել Մեսին մտադիր է տեղափոխվել Պեպ Գվարդիոլայի թիմ:

Նմանատիպ նյութեր