211652_close_icon
views-count1433 դիտում article-date 20:34 02-09-2020

Կայացավ ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Սեպտեմբերի 2-ին` ՈւԵՖԱ գրասենյակում, կայացավ ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Փլեյ-օֆֆ փուլում Բուլղարիայի հավաքականի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կընդգրկվի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ: Հիշեցնենք, որ Ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի Բուլղարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 11-ին նրանց հետ կմրցի արդեն Երևանում:

Նմանատիպ նյութեր