211652_close_icon
views-count2049 դիտում article-date 18:20 02-09-2020

Արցախում կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ

Արցախում մինչև 2022թ. կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ: [url=https://armenpress.am/arm/news/1026537.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Արդեն վաղվանից 7 օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք 3G համակարգ, իսկ 4G համակարգի ներդրում Ստեփանակերտում և մյուս խոշոր բնակավայրերում նախատեսվում է արդեն մյուս տարի»,- ասաց Հարությունյանը: Նախագահը հավելեց, որ իջեցվելու են նաև բջջային կապի սակագները: [b]«Հունվարի 1-ից լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսից, իսկ 2022թ. ունենալու ենք Հայաստանի գներին համապատասխան կապ»[/b],- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր