211652_close_icon
views-count1769 դիտում article-date 16:37 02-09-2020

Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցն օրակարգում չէ. Պեսկով

Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը օրակարգում չէ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է [url=https://tass.ru/politika/9349497]tass.ru[/url]-ն։ «Հարցն օրակարգում չէ»,- ասել է նա՝ ի պատասխան Բելառուսում ՌԴ ռազմաբազայի տեղակայման հեռանկարների վերաբերյալ հարցին։ Մեկնաբանելով Բելառուսի պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են, ստեղծվել է երկու երկրների Միութենական պետություն, տարբեր ոլորտներում զարգանում են երկկողմ լայն հարաբերություններ։ «Ուստի կանոնավոր և ամենօրյա շփումներն իրականացվում են ամենատարբեր ոլորտներում»,- պարզաբանել է նա: ՌԴ ռազմաբազաների տեղակայման մասին համաձայնագիրը Բելառուսում ուժի մեջ է մտել 1996 թվականի հունիսի 7-ին և, համապատասխանաբար, գործում է մինչև 2021 թվականի հունիսի 7-ը: Հանրապետության տարածքում գտնվում են ռուսական երկու ռազմական օբյեկտներ։ Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում սկսվել են բողոքի ցույցեր: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները պահանջում են նախագահի նոր-արտահերթ ընտրություններ անցկացնել:

Նմանատիպ նյութեր