211652_close_icon
views-count1301 դիտում article-date 16:23 02-09-2020

Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում կհանդիպեն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա 2 շաբաթների ընթացքում Մոսկվայում, գրում է [url=https://ria.ru/20200902/lukashenko-1576622028.html?fbclid=IwAR2CCbG5E7mxNai8EBTPujbKonhwFZr54SZ69zZSbpdk5R4vcI9cH4Lw74o]ria.ru[/url]-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի էլ Մինսկ կայցելի Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: «Հայտարարվել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ռուսական մայրաքաղաքում նաև երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում կլինի: Սա ընդգծում է իրավահավասար, փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում մեր երկկողմանի տրամադրվածությունը»,- հայտարարել է Լավրովը: Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններից հետո երկրում սկսվել են բողոքի ցույցեր: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում են նոր ընտրությունների անցկացում:

Նմանատիպ նյութեր