211652_close_icon
views-count30084 դիտում article-date 14:47 02-09-2020

Հիմա կհրապարակեմ Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը, ու դուք ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները. փաստաբան

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ, համապատասխանաբար «Փյունիկի» և «Արարատի» ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/gor.mikayelyan.7]էջում[/url] հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին /փաստորեն՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլորի ներկայացուցիչներին/: Հիմա կհրապարակեմ Մալաքյան եղբայրների լուսանկարներից մի քանիսը, ու դուք ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները: Ու այսքանից հետո նախաքննական մարմինը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել մի ընտանիքից երկու եղբայրներին կալանավորելու համար: Հ.Գ. Ահա այսպիսի մթնոլորտում էլ ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է առաջիկա գերկարևոր ֆուտբոլային հանդիպումներին», գրել է փաստաբանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ ռադիոկապով տեղեկացել են, որ «Կասկադ» համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/31/1163475/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր էին ժամանել ՃՈ ծառայողները, որտեղ 2 երիտասարդներ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել ՃՈ ծառայողների հասցեին։ Այնուհետև դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հասցեից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել 2 քաղաքացու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, պարզվել էր, որ նրանք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ ՔրՕրի 316 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Է․ և Գ․ Մալաքյանները ձերբակալվել են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր