211652_close_icon
views-count1037 դիտում article-date 15:19 02-09-2020

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Արցախի հասարակական-քաղաքական դաշտի երիտասարդական ակտիվի հետ

Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Ակնա քաղաքի Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում հանդիպում է ունեցել Արցախի հասարակական-քաղաքական դաշտի երիտասարդական ակտիվի հետ։ Հայտնում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը։ «Միասնության ուժը» խորագրով հանդիպում-քննարկմանը մասնակցել են խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Բացման խոսքում անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը արժևորել է օրվա խորհուրդը և կարևորել նման ձևաչափով հանդիպում-քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս ձեռքը մշտապես հասարակության զարկերակին պահելու համար: Ողջունելով ներկաներին՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը կարևորել է Արցախի հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավվածությունը՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի դիրքորոշմամբ կարող է պայմանավորվել երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը: [img]https://st0.shamshyan.com/editor/0176047001599042019732961.jpg[/img] Հանդիպման ընթացքում Սամվել Բաբայանը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին անվտանգության խորհրդի և անվտանգության խորհրդի գրասենյակի գործունեությանը, նրա լիազորություններին և գործառույթներին, արցախյան ազգային-ազատագրական շարժման, գոյապայքարի պատմա-քաղաքական նշանակությանը, հայկականության անվտանգային և պաշտպանական համակարգի, տարածաշրջանային զարգացումների համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և մի շարք այլ հարցերի: Հանդիպման ավարտին Սամվել Բաբայանը հորդորել է երիտասարդներին մշտապես պատրաստ լինել փորձություններին, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ և հիշել, որ պատասխանատվությունը և նախաձեռնողականությունը համաչափ պետք է լինեն ցանկացած իրավիճակում։

Նմանատիպ նյութեր