4637 դիտում
13:21 02-09-2020
Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք՝ 1-ը մահվան ելքով․ թունավորվածների ընդհանուր թիվը 27 է, մահացածները 14-ն են
Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին ասվում է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է:
Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:
27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել էր ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով:
23 դեպքից 17-ը գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, որից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:
Տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ։
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
15:56 12-09-2020
Ալկոհոլային թունավորման հետևանքով ևս մեկ մահվան դեպք է գրանցվել
25935 դիտում
20:39 28-03-2017
Թունավորման դեպք Աբովյան քաղաքում. 4 թունավորվածների մեջ են «Կոնվերս բանկի» գանձապահն ու Ա/Ձ-ի տնօրենը
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը