211652_close_icon
views-count182873 դիտում article-date 12:25 02-09-2020

Խոշոր ավտովթար Երևանում․ Նորագավիթում բախվել են 6 ավտոմեքենա․ վիրավորներին առաջինն օգնության են հասել Ռազմական ոստիկանության ծառայողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի հատման հատվածում բախվել են՝ 69-ամյա Յուրիկ Հովհաննիսյանի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի, Խարբերդ գյուղի բնակիչ 61-ամյա Ալբերտ Ղազարյանի վարած Opel մակնիշի, Նորագավիթի բնակիչ 48-ամյա Արսեն Վարդանյանի վարած Opel մակնիշի, Վարդենիս քաղաքի բնակիչ 38-ամյա Վահագն Հակոբյանի վարած Toyota մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Մերի Ասատրյանի վարած Mini Cooper մակնիշի և Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 23-ամյա Հակոբ Հակոբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հակոբյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի՝ 56-ամյա Ժուլետա Հակոբյանը և Mini Cooper-ի վարորդ Մ․ Ասատրյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6, այնուհետև՝ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, բոլոր վիրավորներին ու վարորդներին առաջինն օգնության են հասել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության ծառայողները։ Վարորդներից մեկին ավոտեմքենայից դուրս բերելու համար ՌՈ ծառայողը ձեռքով կոտրել է ապակին, որպեսզի կարողանան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից։ Նրա ձեռքը նույնպես վնասվել է, ով նույնպես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև՝ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր